Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Մեկնումից առաջ Վենսը պարզաբանել է, որ ծրագրում է Շվեյցարիայում մնալ մեկ կամ երկու օր։ Նրա կարծիքով՝ Լիբանանում հրադադարի պահպանման հետ կապված իրավիճակը բարելավվում է, իսկ էսկալացիայից հաջողվել է խուսափել։
Բացի այդ, Վենսն ընդգծել է, որ Շվեյցարիայում կարևոր կլինի կազմակերպել հետագա բանակցությունները Իրանի հետ ինչպես պատվիրակությունների ղեկավարների, այնպես էլ փորձագետների մակարդակով։
ԱՄՆ փոխնախագահը նաև հաստատել է, որ մտադիր է իրանական պատվիրակության հետ քննարկել միջուկային ծրագրի հարցը և իրավիճակը Լիբանանում։


