Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր Zarkerak - Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր
Zarkerak Zarkerak - Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր
Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում` Մուղնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։

21 Հունիս, 2026 14:45
Վեր