Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը Zarkerak - Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը
Zarkerak Zarkerak - Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը
Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը

Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի հերթական նիստը։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, բարձրաձայնվել են շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: Առավել խորքային հարցերի վերհանմամբ քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ միաժամանակ կարևորվելով արդյունավետ և համակողմանի հաղորդակցության դերը։ 

Նիստում քննարկվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրեր, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման աշխատանքների ընթացքը։

ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ծրագրերի արդյունավետ համակարգման համար բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածության կարևորությունը։ Նա մատնանշել է, որ առավել տեսանելի և արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել առաջիկա գործողությունների շրջանակը՝ միաժամանակ ապահովելով որոշումների ժամանակին ընդունումն ու դրանց հետևողական իրականացումը։

Հանդիպման ավարտին սահմանվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերի հաջորդ փուլերի իրականացման քայլերը։

05 Հունիս, 2026 18:44
Վեր