ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան Zarkerak - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նախաձեռնել է Հայաստանը։ Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:  

 

«Այս նախաձեռնության միջոցով Հայաստանը վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը։ Խորին շնորհակալություն այն պետություններին, որոնք աջակցել են մեր նախաձեռնությանը և համահեղինակել են բանաձևը»,- գրել է ԱԳ նախարարը։

 

Հայաստանի նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

05 Հունիս, 2026 19:16
Վեր