ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը պետք է որոշում կայացնի Zarkerak - ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը պետք է որոշում կայացնի
Zarkerak Zarkerak - ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը պետք է որոշում կայացնի
ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը պետք է որոշում կայացնի

ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը պետք է որոշում կայացնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես արդեն հայտնի է, «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։

ՀՀ ընտրական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում դատական ակտի հիման վրա։

Օրենսգրքում նախատեսված են նաև դեպքերը, համաձայն որոնց կարող է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչվել, և հիմքերի թվում է նաև հետևյալը. «Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»։

Ըստ օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ «Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»։

Այսինքն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու համար ԿԸՀ-ն պետք է դիմի վարչական դատարան։

Վարչական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական դատարանը գործի քննության արդյունքում դատական ակտ է կայացնում, համաձայն որի՝ թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված, կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր։

Վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 8-րդ մասում էլ սահմանվում է․ «Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը»։

Սա նշանակում է, որ ԿԸՀ-ից դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը, ամենաուշը, արդեն վաղը՝ հունիսի 6-ին, պետք է այս հարցով կայացնի որոշում։

Վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասն էլ սահմանում է, որ այս հարցը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով։

Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածն էլ սահմանում է, որ այդ դատական ակտը վերջնական է. «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»։

05 Հունիս, 2026 19:50
Վեր