Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան Zarkerak - Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան
Zarkerak Zarkerak - Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան
Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան

Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է ինքը սթենդ-ափի է մասնակցում, որովհետև այստեղ ներկաների գերակշիռ մեծամասնությունը ապրել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եկեք գնանք Գեղարքունիքի մարզ, այնտեղի մի քիչ տարիքով ցանկացած մարդ կպատմի՝ ոնց են արկղերը փոխվել»,-հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ ինքը տեսել է՝ ոնց են լինում բռնաճնշումները. «Այն ժամանակ, եթե դու ունեիր քաղաքական հակադիր հայացք, բանտերում էիր հայտնվում, կամ քեզ փորձում էին համալսարանից հանել: Մարդիկ կոնին քեշ և մեծ փող են դրել և դրա համար պետք է պատժվեն, որովհետև ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը և կշահեն, կամ չեն շահի քաղաքացիների քվեն»:

Անդրադառնալով ընտրություններին մարդկանց ակտիվ մասնակցությանը՝ Հարությունյանն ասաց. «Այստեղ ավելացել է այն գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ-որ օտար ուժեր, մեր երկքաղաքացիներին և քաղաքացիներին օգտագործելով, փորձում են իրավիճակ փոխել ՀՀ-ում: Մարդն ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին և գնալու եմ ու քվեարկեմ»:

07 Հունիս, 2026 16:54
Վեր