Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընտրական իրավունքը վերականգնելուն և ընտրողների ցուցակում ընդգրկվելուն վերաբերող գործերով տարբեր մարզերի դատարաններում և Երևանում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 21 դատական գործ։ Գործերը վերաբերում են քաղաքացիների պահանջներին՝ ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 7 դատական գործ:


