297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Zarkerak - 297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Zarkerak Zarkerak - 297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Տեղեկատվություն՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալ

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:

293 հաղորդումներից՝

 

  • 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
  • 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
  • Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
07 Հունիս, 2026 15:09
Վեր