Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես ակնկալում եմ, որ 2031 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է լինելու։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վերջացրե՛ք պառլամենտական երկրի բաները նախագահականի տրամաբանության մեջ ասել։ Այնպես որ, էլ բան չունեք ասելու, գիտեք, որ պարտել եք, ջախջախվել եք, ասում եք՝ լա՞վ է, որ ինքը 3-րդ «սրոկն է» անցնում»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, ինչը ենթադրում է, որ տարին մեկ կարող է ընտրություն լինել։ Իսկ ինչ վերաբերում էր նրան, որ նախկինում էլ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով անցնելու ցանկություն ուներ, նա ասաց․ «Սերժ Սարգսյանը ստախոս և հանցաործությունների մեջ մեղադրվող անձնավորություն էր, որը որ կառավարման ձևը փոխեց, խաբեց, ասեց էլ չեմ հավակնելու ընտրվել և հավակնեց»։


