Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն․ Արարատ Միրզոյան Zarkerak - Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն․ Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն․ Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն․ Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Ըստ նրա՝ բավական խորն են այդ հարաբերությունները և հավասարակշռման կարիք կար։

Արարատ Միրզոյանը նշեց, որ հույս ունի, որ ընտրություններից հետո ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական հարաբերություններում քննարկել խնդիրները և գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանի և Ռուսաստանի համար։

«Ռուսաստանի մեր գործընկեները պետք է՝  ինչպես մենք իրենց, այնպես էլ՝ իրենք մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն»,-ասաց նա և  նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը արհեստական է, քանի որ իրական հիմք չկա։

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որ հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, արտաքին գործերի նախարարն ասաց «Ափսոսանքով նկատում ենք, որ այդ մարդը առաջին անգամ չէ, որ հակահայաստանյան հայտարարություններ է անում, ընդամենը կարող եմ համեստաբար խորհուրդ տալ՝ ավելի շատ  իր պետության, իր պետության ինքնիշխանության և ընտրած ճանապարհի մասին մտածի»,-ասաց նա։

07 Հունիս, 2026 11:35
Վեր