Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ Zarkerak - Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ
Zarkerak Zarkerak - Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ

Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ ամփոփ տվյալներ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ:

«Հայաստանի բոլոր 2005 ընտրատեղամասերը բացվել են առավոտյան՝ ժամը 07:00-ին, իսկ 08:00-ից սկսել են ընդունել ընտրողներին»,- ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2005 տեղամասերից 48-ում արձանագրվել են բացակայություններ (ընդհանուր 50 բացակա), նրանցից 2-ը հանձնաժողովի նախագահներ են, 1-ը՝ քարտուղար:

«Ես օրինակ գիտեմ, որ երկու նախագահների և քարտուղարի բացակայությունը պայմանավորված է քրեաիրավական գործընթացով, այսինքն՝ մեզ դա արդեն զեկուցել են, որ ուղղակի տվյալ նախագահները և քարտուղարը գիշերը ձերբակալվել են։ Մեկ այլ դեպքում պատճառը ծնողի մահն է եղել»,- մանրամասնել է Հովակիմյանը։

07 Հունիս, 2026 10:58
Վեր