Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չկա, որոշ ուժեր են փորձում դա ստեղծել․ Փաշինյան Zarkerak - Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չկա, որոշ ուժեր են փորձում դա ստեղծել․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չկա, որոշ ուժեր են փորձում դա ստեղծել․ Փաշինյան
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չկա, որոշ ուժեր են փորձում դա ստեղծել․ Փաշինյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չկա, որոշ ուժեր են փորձում դա ստեղծել․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ժողովուրդը ինչ որոշի, ես կանեմ։ Այս մասին ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը ապագային, խաղաղությանը և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու առաջնորդությամբ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Մոսկվա մեկնելու հարցին, վարչապետն ասաց, որ Մոսկվա էլ է մեկնելու, Վաշինգթոն էլ, Բրյուսել էլ, Փարիզ, Թբիլիսի էլ մեկնելու է։

«Ասել եմ, որ հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական գագաթաժողովին Բաքվում և պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,-ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի նկատում։ «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։   Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,-ասաց  նա և նշեց, որ այդ լարվածությունները չի ստեղծվում։

07 Հունիս, 2026 10:22
Վեր