Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ Zarkerak - Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ

Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 6-ին՝ ժամը 22։30-ին, «Գինու օրեր» փառատոնի ժամանակ, Թումանյան փողոցում ՆԳՆ ոստիկանության ծառայողներին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ մոտ տասը րոպե առաջ անհայտ անձը նույն վայրում գինու բաժակը նետել է իր ուղղությամբ։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալուց։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

 

«Հարկ է նշել, որ ոստիկաններին մոտեցած քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց, չի նշել իր ամբողջական տվյալները, չի ներկայացրել որևէ տեսագրություն (տեսագրությունների առկայության մասին նա հայտարարություն է տարածել միջադեպից ժամեր հետո), չի նշել միջադեպի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ փաստ։

 

Կոչ ենք անում դադարեցնել միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը և մանիպուլացնող հայտարարություն տարածելու փոխարեն համագործակցել իրավապահների հետ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

07 Հունիս, 2026 10:43
Վեր