Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե երբ տեղի կունենա հանրաքվե Zarkerak - Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե երբ տեղի կունենա հանրաքվե
Zarkerak Zarkerak - Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե երբ տեղի կունենա հանրաքվե
Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե երբ տեղի կունենա հանրաքվե

Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե երբ տեղի կունենա հանրաքվե

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նման խնդիրներ անընդհատ են լինում, այլ բան որ դա լուսաբանվում է, և լուսաբանվում է ձեզ հայտնի ուժերի շրջանակների հետաքրքրվածության բերումով ու ծախսերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան արտահանման հարցերին։

Նա նշեց, որ ԵԱՏՄ բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են։  Վարչապետը ամենակարևոր և հաճելի նորությունը համարեց այն, որ ԵՄ հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ  50 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերեն, որպեսզի սուբսիդավորվեն արտահանման արհեստական պրոբլեմները, եթե այդպիսիք կան։

«Ամենակարևոր լուրը, որ նա ինձ փոխանցեց, այն էր, որ ՀՀ գյուղապրանքները առանց ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն ԵՄ, այսինքն ԵՄ բոլոր երկրները նոր ուղղություն են դառնում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից, և ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով և Հայաստանի Հանրապետությունը ունի վետոյի իրավունք և բոլոր երկրները ունեն։

«Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա հանրաքվե տեղի կունենա այն ժամանակ, երբ լինի հանրաքվեի առարկա, իսկ այդ դեպքում՝ Հայաստանը առնվազն պետք է պաշտոնապես դիմած լինի  Եվրոպական միության  անդամ դառնալու համար, կամ պետք է ունենա ԵՄ անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկ չկա այս պահին, որովհետև  օբյեկտիվորեն մենք գիտենք, որ պատրաստ չենք այդ կարգավիճակին, մենք դեռ պետք է բարեփոխվենք, ինչո՞ւ ենք ձևի համար դիմում, աղմուկ-աղաղակ անելու համա՞ր»,-ասաց նա և նշեց, որ կշարունակեն բարեփոխումների ճանապարհը և ԵՄ դա ինքնանպատակ չէ։

Ըստ նրա՝ որպես ԵԱՏՄ երկրի անդամ և ԵԱՏՄ բարձրագույն պաշտոնյա, կարծում է, ԵԱՏՄ գործընկերները  մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին և փոխանակ ԵԱՏՄ ընկալումը բարձրացնեն, ամեն ինչ անում են, որ իջնի։ «Մարդիկ են որոշելու, ես չեմ որոշելու»,-ասաց նա։

07 Հունիս, 2026 10:45
Վեր