Մեր երկրի ապագան չպետք է որոշի ձայնը վաճառած «նախիրը» Zarkerak - Մեր երկրի ապագան չպետք է որոշի ձայնը վաճառած «նախիրը»
Zarkerak Zarkerak - Մեր երկրի ապագան չպետք է որոշի ձայնը վաճառած «նախիրը»
Մեր երկրի ապագան չպետք է որոշի ձայնը վաճառած «նախիրը»

Մեր երկրի ապագան չպետք է որոշի ձայնը վաճառած «նախիրը»

Այսօր կարող եք ընտրել ում ցանկանում եք։ Կարող եք աջակցել իշխանությանը, ընդդիմությանը կամ որևէ երրորդ ուժի։ Դա յուրաքանչյուրի  իրավունքն է, և ժողովրդավարության իմաստն էլ հենց ազատ ընտրությունն է։ Բայց կա մի բան, որը չպետք է թույլ տանք։

Չպետք է թույլ տանք, որ Հայաստանի ապագան որոշեն նրանք, ովքեր իրենց ձայնը վաճառել են մի քանի հազար դրամի դիմաց։ Նրանք, ովքեր ընտրություն են կատարում ոչ թե սեփական համոզմունքով, այլ որևէ «չոբանի» հրամանով։ Նրանք, ովքեր բարձրաձայն հայրենասիրությունից են խոսում, բայց վաղուց արդեն գրպանում պահում են Հայաստանից հեռանալու հետադարձի տոմսը և առաջին լուրջ փորձության պահին պատրաստ են լքել այս երկիրը։

Պետության ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։ Որովհետև ընտրությունների արդյունքների հետևանքները կրելու են ոչ թե քաղաքական գործիչները, ոչ թե հեռավոր երկրներից հրահանգներ տվողները, այլ մենք և մեր երեխաները։

Յուրաքանչյուր ընտրություն պատասխանատվություն է։ Պատասխանատվություն ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանի համար։ Եվ որքան էլ տարբեր լինեն մեր քաղաքական հայացքները, մեկ հարցում պետք է միասնական լինենք․ մեր երկրի ապագան չի կարող վաճառվել, չի կարող հանձնվել կույր ենթարկվողներին և չի կարող որոշվել նրանց կողմից, ովքեր վաղուց հրաժարվել են այս երկրի նկատմամբ պատասխանատվությունից։

Այսօր ընտրեք նրան, ում ճիշտ եք համարում։ Բայց ընտրեք ազատ մարդու արժանապատվությամբ, սեփական խղճով և սեփական մտքով։ Որովհետև Հայաստանի ապագան պետք է որոշեն քաղաքացիները, ոչ թե «նախիրը»։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

07 Հունիս, 2026 10:32
Վեր