Ի՞նչ փաստաթղթերով է հնարավոր մասնակցել ընտրություններին, և ո՞ր դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր․ Արմեն Սմբատյան Zarkerak - Ի՞նչ փաստաթղթերով է հնարավոր մասնակցել ընտրություններին, և ո՞ր դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր․ Արմեն Սմբատյան
Zarkerak Zarkerak - Ի՞նչ փաստաթղթերով է հնարավոր մասնակցել ընտրություններին, և ո՞ր դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր․ Արմեն Սմբատյան
Ի՞նչ փաստաթղթերով է հնարավոր մասնակցել ընտրություններին, և ո՞ր դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր․ Արմեն Սմբատյան

Ի՞նչ փաստաթղթերով է հնարավոր մասնակցել ընտրություններին, և ո՞ր դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր․ Արմեն Սմբատյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քվեաթերթիկի վրա գրառում կատարել չի կարելի, և այն քվեաթերթիկը, որի վրա կա գրառում, կդառնա անվավեր, անվավեր կդառնա նաև այն քվեաթերթիկը, որը միայնակ չէ ծրարի մեջ, այսինքն՝ եթե կա մի քանի քվեաթերթիկ, և եթե ծրարի մեջ, բացի քվեաթերթիկից, կա մեկ ուրիշ իր, այդ դեպքում նույնպես կդառնա անվավեր։ Այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ադդրադառնալով ԱԺ խորհրդարանկան ընտրությունների անցկացման կարգին։

«Պետք է հիշել, որ տեղամասային կենտրոն պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով։ Դրանք են՝ կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, նույնականացման քարտը կամ դրանց փոխարինող վկայականը, որը տրված է լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ընտրողը պետք է գնա այն փաստաթղթով, որի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, եթե այդպիսին ունի։ Սակայն, եթե այդպիսի փաստաթուղթ ընտրողը չունի, ապա անգամ վավերականությունը կորցրած փաստաթղթով կարող է քվեարկել։

«Այստեղ կա մի բայց․ եթե ընտրողը վերջին 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, ապա նա, ցավոք, ընտրողների ցուցակում չի լինի և պետք է գնա լիազոր մարմնից տեղեկանք վերցնի, որպեսզի լրացուցիչ ցուցակով քվեարկի»,- նշեց Սմբատյանը։

Նա հավելեց նաև, որ բոլորը կարող են իրենց անուն-ազգանունը ստուգել ընտրողների ցուցակում, որը դրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

«Որոնման հնարավորությամբ այս գործիքը շատ մատչելի և տեղեկատվական է, քանի որ դրա միջոցով ընտրողը կարող է գտնել իր տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասաց Արմեն Սմբատյանը։

Ի դեպ նա նշեց, որ առաջին անգամ ընտրողներին, որոնց 18 տարին լրացել է այս տարի, սպասվում է անակնկալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ ԿԸՀ լոգոյով բանալիների շղթա։

 

07 Հունիս, 2026 10:07
Վեր