Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ակնկալում եմ, որ դուստրս ապրի խաղաղ, հարուստ երկրում, այդ իսկ պատճառով ամեն բան անելու եմ և նույնպես կոչ եմ անում, որ բոլոր մեր քաղաքացիները ամեն բան անեն, որ մեր երեխաները ապրեն բաց խաղաղ երկրում: Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ ժողովրդի կողմից շատ բացասական ալիք է բարձրացվում ընտակաշառք բաժանելու պատճառով: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վախը գումար բաժանողների մոտ է, քանի որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են գումար բաժանել։
«Վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ պարտվելու են՝ կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ: Պետությունից թալանված գումարները հետ են տալու, որպեսզի չկարողանան ընտրակաշառք բաժանել: 7-8 տարի առաջ պայքարում էինք, որ իշխանությունը չբաժանի՝ հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը գումար չբաժանի՝ դա կապիկություն է։ Այդ կապիկներին՝ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, ընտրություններից հետո իրենք հայտնվելու են բանտերում»,-նշեց նա:
Ըստ նրա խոսքի՝ օրենսդրական նախաձեռնությունը արդեն շրջանառության մեջ է, և 7 և 8 տարի ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված պատիժը դառնալու է 10 և 9 տարի: Նա նկատեց նաև, որ վախենում են այն մարդիկ, որոնք բանավեճի չեն գնում՝ փսխում են բանավեճից, վախենում են նրանք, որոնք հայերեն խոսել չգիտեն, մտածելով, որ դրսից գումարով մարդ պետք է բերեն, որ իրենց քվեարկեն:


