Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինտենսիվ կշարունակենք խաղաղության օրակարգը առաջ մղել և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը ստորագրել և վավերացնել: Այս մասին քվեարկելուց հետո ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ անցած տարվա սկզբից պայմանավորվածություն կար դեռևս ՝ հյուսիսից-հարավ շարունակելու՝ Հայաստան, Վրաստան Ադրբեջան սահմանային կետից դեպի հարավ՝ Հայաստան, Իրան, Ադրբեջան սահմանակետ:
«Անցած տարի օգոստոսին տեղի ունեցած խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ Վաշինգթոնի համաժողովը՝ ապաշրջափակման համար նոր հնարավորություններ են ստեղծել»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը հավելեց որ, վերջերս ՀՀ-ում հանդիպում է տեղի ունեցել և հանդիպման նպատակը այն էր, որ սահմանազատման գործընթացը ստորագրվի:
«Օգոստոսի 8-ից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխհարաբերությունների օրակարգը ինտենսիվ քննարկվում է՝ քննարկում ենք, թե ինչպես ընդլայնել տնտեսական համագործակցությունը: Քննարկվում է նաև Հայաստանից արտահանումը Ադրբեջան և Ադրբեջանից արտահանումը Հայաստան հնարավորինս ընդլայնել»,-ասաց Գրիգորյանը:
Արթուր Օսիպյանի կալանավորման վերաբերյալ էլ նշեց, որ կարող է ասել, որ տեղյակ է բարձրաձայնվող խնդիրներից և կարծում է, որ լուծումներ կլինեն:


