Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին Zarkerak - Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին
Zarkerak Zarkerak - Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին
Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին

Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, և մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում: Այդ մասին ընտրություն կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Դիտարմանը, թե այս օրերին շատ է խոսվում ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին, Պապիկյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, այսինքն՝ իրավունքներն իրացնելուց զատ՝ նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականությունը կատարեն»:

Մեկ այլ դիտարկման, թե վարժական հավաքների մասնակցելու մասին ծանուցումները տրամադրվում են Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հրահանգով, պաշտպանության նախարարը պատասխանեց՝ մենք արձակուրդում ենք:

07 Հունիս, 2026 14:28
Վեր