Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը գրում է․
«Իջևան քաղաքի և հարակից 18 գյուղերի հզո՜ր, հզո՜ր, հզո՜ր ժողովուրդ։
Աժ ընտրությունները մեր համայնքում բացված բոլոր ընտրատեղամասերում անցել են ազատ, արդար և թափանցիկ պայմաններում, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս։
Նախնական արդյունքներով Քաղաքացիական պայմանագիրը ստացել է ընտրություններին մասնակցած 23363 քաղաքացիներից 16078֊ի քվեն։
Շնորհակալ եմ վստահության համար և ջերմորեն սեղմում եմ յուրաքանչյուրիդ ձեռքը։
68,8% վստահության պաշարը որքան ուրախացնող, նույնքան էլ պարտավորեցնող է։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր շտաբի բոլոր անդամներին։ Այս արդյունքը ձեր հետևողական և միասնական թիմային աշխատանքի արդյունքն է։
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Ի գործ»։


