Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 02:45-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 523 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 16,05%-ը։
Այս տվյալներով՝ 51,16% արդյունքով (119958 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցանիշները սկսել են նվազել։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 23,27% (54549)։
Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,68% (22706)։
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 4,13% (9688)։
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,29% (5360)։

