Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։
Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներինհամապատասխան, տեխնիկականսարքավորումները, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան, ձայներիհաշվարկի ընթացակարգն անցել է համաձայն ընտրական օրենսդրությանպահանջների:
«Դիտորդների արձանագրած առանձին թերություններ տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 100%-ի հաշվարկից հետո, հղում անելով նախնական տվյալներին, հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի ընտրությունում ստացել է ձայների 49,81%-ը:


