Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան Zarkerak - Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան
Zarkerak Zarkerak - Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան
Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան

Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։

Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։

«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- նշել է Մարթա Կոսը։

08 Հունիս, 2026 18:15
Վեր