Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան Zarkerak - Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան
Zarkerak Zarkerak - Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան
Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ Ադրբեջանի հետ համակարգված և աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ առանց որևէ ուշացման: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի օրինական և արդարացված մտահոգությունները կվերացվեն։

Արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել, իսկ Թուրքիան կանի ամեն ինչ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար:

Ըստ Ֆիդանի՝ վերջին չորս տարվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

08 Հունիս, 2026 19:08
Վեր