Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը Zarkerak - Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
Zarkerak Zarkerak - Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը

Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այն տեղի կունենա հունիսի 17-25-ը Հայաստանում։ Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է  հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։

 

Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

 

 

Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։

17 Հունիս, 2026 15:36
Վեր