ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերը Zarkerak - ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերը
Zarkerak Zarkerak - ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերը
ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերը

ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ Այցի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։

Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանը և իրավախախտումների կանխարգելմանն առնչվող հարցերին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ լինել ծառայակիցների համար և դրսևորել բարձր պատասխանատվություն առաջադրված խնդիրների կատարման, զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։

Հանդիպումից հետո ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճաշել է զինծառայողների հետ։

30 Հուլիս, 2026 20:28
Վեր