Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Zarkerak - Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Zarkerak Zarkerak - Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

 

Նիստին մասնակցել են հասարարական խորհրդում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

 

Նախարար Դավիթ Խուդաթյանը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով կառուցողական քննարկում։

Նիստի ընթացքում զեկույցներ են ներկայացվել «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագրի» նախագծի, էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառներում իրականացվող աշխատանքների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման և ընթացիկ վիճակի վերաբերյալ։

 

Կազմակերպվել է հարցուպատասխան ներկայացված զեկույցների թեմաներով։

 

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր։

30 Հուլիս, 2026 21:27
Վեր