Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի իշխանությունները զրույցի են հրավիրել «Meta» ընկերության ղեկավարներին այն բանից հետո, երբ «Facebook»-ում կարճ ժամանակով արգելափակվել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակումը։ Այդ մասին ANI գործակալությանը հայտնել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ս. Կրիշնանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը պահանջել է ընկերությունից ուղարկել իր բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ պարզաբանելու միջադեպի հանգամանքները և քննարկելու ինչպես ընկերության քաղաքականությանը, այնպես էլ տեխնիկական խնդիրներին առնչվող հարցերը»։
««Meta» ընկերությունը կառավարությանը նամակ է ուղարկել՝ հայտնելով իր ափսոսանքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Նրանք նաև ներկայացրել են միջադեպի պատճառները՝ իրենց գնահատմամբ, և հայտնել, որ հուլիսի 28-ից հայտնի անձանց հաշիվների համար ներդրել են նոր արձանագրություններ, որպեսզի կանխեն նման իրավիճակների կրկնությունը»,- նշել է նախարարի տեղակալը։

