Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր Zarkerak - Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր
Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս ԻԻՀ կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։

Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։

30 Հուլիս, 2026 21:11
Վեր