Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը Zarkerak - Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են Wildberries առևտրային հարթակի ներկայացուցիչներին։

 

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

 

 

Wildberries-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

 

Wildberries-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։

 

Գործընթացի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

30 Հուլիս, 2026 22:10
Վեր