Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը Zarkerak - Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին: Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:

Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

30 Հուլիս, 2026 23:51
Վեր