Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար Zarkerak - Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար
Zarkerak Zarkerak - Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար
Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար

Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

2024 թվականին անցկացվել է «TOUR DE SEVAN 2024» հեծանվային միջոցառումը, որը մեծ հետաքրքրություն և դրական արձագանք է ստացել սիրողական հեծանվորդների շրջանում։ Հաշվի առնելով միջոցառման հաջող ընթացքն ու մասնակիցների բարձր գնահատականները՝ նախատեսվում է 2026 թվականի օգոստոսին կազմակերպել և անցկացնել «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավը։

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները։  Միջոցառումը միտված է հանրության շրջանում հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և ակտիվ հանգստի մշակույթի ձևավորմանը։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը:

Հեծանվային արշավին մասնակցելու համար  hetsanvayinarshav2026@gov.am  էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝

  •  մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսի համարը.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
  • բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

Սիրողական հեծանվային արշավի նպատակն է խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, նպաստել հեծանիվի կիրառմանը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի, զարգացնել սպորտային տուրիզմը և Սևանա լիճը ներկայացնել որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման գրավիչ վայր։ Միջոցառումը նաև կնպաստի տարբեր սերունդների միջև առողջ մրցակցության և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև հեծանիվ վարելու մշակույթի տարածմանը։

30 Հուլիս, 2026 16:30
Վեր