Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 30-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Սահմանված կարգի համաձայն՝ ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը։
Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մաղթել է նրանց բարի, արդյունավետ և անվտանգ ծառայություն՝ ընդգծելով ռազմական բժշկի պատասխանատու առաքելությունը զինված ուժերում։

