3 անգամ նվազել է ծաղկի գները, ապագան մշուշոտ է․ ինչ են ասում ծաղիկների ջերմոցների տնօրենները Zarkerak - 3 անգամ նվազել է ծաղկի գները, ապագան մշուշոտ է․ ինչ են ասում ծաղիկների ջերմոցների տնօրենները
Zarkerak Zarkerak - 3 անգամ նվազել է ծաղկի գները, ապագան մշուշոտ է․ ինչ են ասում ծաղիկների ջերմոցների տնօրենները
3 անգամ նվազել է ծաղկի գները, ապագան մշուշոտ է․ ինչ են ասում ծաղիկների ջերմոցների տնօրենները

3 անգամ նվազել է ծաղկի գները, ապագան մշուշոտ է․ ինչ են ասում ծաղիկների ջերմոցների տնօրենները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այժմ 3 անգամ նվազել է ծաղկի վաճառքի գինը: Մինչ Ռուսաստանի սահմանափակումը՝ ծաղկի վաճառքը իրականացնում էինք 150-ից 300 դրամի սահմաններում, իսկ այժմ 30 դրամից սկսած մինչև 70 դրամ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասացին, ծաղիկների ջերմոցների տնօրենները։

«Դուրս արտահանում ընդհանրապես չկա, ծաղիկները կամ ինքնարժեքից 3 անգամ էժան փորձում ենք վաճառել կամ թափում ենք: Պետությունից ոչ մի աջակցություն չենք ստանում: Ինչ-որ ակնկալիքներ, սպասելիքներ չունենք, քանի որ ապագան մշուշոտ է, խնդրի լուծումը կախված չէ մեզնից»,-նշեց ջերմոցային տնտեսության տնօրենը։

Նա ասաց, որ այս ամիս առաջին անգամ է, երբ աշխատավարձերը ուշացնում են տալով մասնակի գումար,  ունեն նաև 20 միլիոն գազի պարտք, դրա հետ մեկտեղ պետք է վճարեն նաև վարձակալություն գումարը, որը չգիտեն ինչ միջոցներով պետք է վճարեն:

Մեկ այլ ջերմոցի տնօրեն էլ սահմանափակումների վերաբերյալ ասաց, որ մեծածախ վաճառքի գները, մոտ 3 անգամի չափով նվազել է նշելով, որ մինչ սահմանափակումները ՌԴ ուղարկում էին, 50-60 սմ վարդերի մի կապը՝ 3500-4000 դրամ, իսկ այժմ սահմանափակումից ելնելով արտահանում են միայն՝ Ռումինիա՝ 1000-ից-1500 դրամ:

«Կարծում եմ, որ պետությունը, որպես աջակցություն պետք է նաև տնտեսվարողների հետ աշխատի, ինչպես նաև առաջարկություններ պետք է անեն նաև տնտեսվարողները»,- նշեց նա:

Ըստ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողի՝ բիզնեսի վրա այս ամենը բացասական հետևանք է ունենում. «Եթե այս տեմպերով շարունակվի մինչև ձմռան սկսելը, և հարցը չկարգավորվի, ես համոզված եմ, որ ջերմոցների մեծ մասը կփակվի: Քանի որ ինչպես գիտենք ջերմոցների հիմնական ծախսը դա գազի ծախսն է և մեր աշխատածի մոտ 40 տոկոսը ուղղորդում ենք վառելիքի ծախսին»,-ասաց նա:

Տնօրենը ընդգծեց նաև, որ այժմ Ռումինիա քիչ քանակությամբ արտահանում են իրականացնում՝ 1 շաբաթվա մեջ 2 բեռնտար մեքենա, իսկ մինչ այս սահմանափակումը կարողանում էին օրական 11 բեռնատար ավտոմեքենաներ Ռուսաստան ուղարկեին:

Այս թեմայի վերաբերյալ մեզ հետ զրույցի ժամանակ ծաղկի սրահներներից մեկը հայտնեց, որ այս սահմանափակումներից հետո էլ ծաղկի վաճառքի գինը բավականին նվազել է, նշելով, որ գների իջեցումը բնականաբար ազդում է և աշխատողի վրա և բիզնեսի վրա, իսկ մեկ այլ ծաղկի սրահից էլ նշեցին, որ իրենց մոտ որևէ գնի փոփոխություն չի եղել:

19 Հունիս, 2026 13:43
Վեր