Լուկաշենկոյին կով են նվիրել Zarkerak - Լուկաշենկոյին կով են նվիրել
Zarkerak Zarkerak - Լուկաշենկոյին կով են նվիրել
Լուկաշենկոյին կով են նվիրել

Լուկաշենկոյին կով են նվիրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Մինսկի մարզի ֆերմա կատարած այցելության ժամանակ Մուսյա անունով ջերսի ցեղատեսակի կով են նվիրել, հաղորդում է Belta-ն։

Լուկաշենկոն այցելել է Ուզդա շրջանում գտնվող «ԲելԻնտերԳեն-Ագրո» ՍՊԸ-ի կաթնամթերքի ֆերմա։ Ընկերության հիմնական գործունեություններից մեկը անասնապահության զարգացումն է։

«ԲելԻնտերԳեն»-ը հիմնականում բուծում է Հոլշտեյն ցեղատեսակի կովեր, բայց սկսել է նաև ջերսի ցեղատեսակի կովեր բուծել։ Պետության ղեկավարին նվիրել են ջերսի ցեղատեսակի կով։

Ջերսին փոքր կաթնատու կովերի ցեղատեսակ է։ Նրա կաթը բնութագրվում է ճարպի և սպիտակուցի բարձր պարունակությամբ, ինչպես նաև A2 սպիտակուցի բարձր պարունակությամբ։ Միևնույն ժամանակ իր թեթև քաշի շնորհիվ ջերսի ցեղատեսակի կովերի համար զգալիորեն պակաս կեր է պահանջվում։

Օրական կաթնատվությունը մինչև 30 լիտր է։

19 Հունիս, 2026 14:42
Վեր