Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին ։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը` 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է՝ «Մշուշը վերացել է» ռեժ. Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:


