Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստերը տարբեր են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում քաղաքական մի շարք ուժերի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկմանը։
««Ուժող Հայաստան», «Հայաստան դաշինք», «Բարգավաճ Հայաստան» ուժերի ներկայացուցիչների ներկայացրած փաստարկները գրեթե նույնանում են, դրանց ինչ- որ առումով միանում է նաև «Միասնության թևերը», իսկ մյուս երկու ուժերի հետ կապված՝ «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցությունների ներկայացուցիչների ներկայացրած փաստարկները բովանդակային առումով տարբերվում են»,-նշել է նախարարը:
Նրա խոսքերով՝ «Հանուն Հնարապետության» և ԴՕԿ կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ ընտրակաշառքների ծավալները բավականին մեծ են եղել, որի հետ համակարծիք են նաև ՔՊ-ում:
«Միայն մի կետում կարելի է ասել, որ համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերությանը, որին էլ ի պատասխան ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ ուժի ներկայացրած փաստարկներում առկա չէ»,-ավելեց նախարարը
Հարցին թե արդյո՞ք նորմալ գործընթաց է, երբ ընտրությունների արդյուքները դեռ վիճարկվում են Սահմանադրական դատարանում, իսկ Քաղաքացիական պայամանգիրը արդեն փորձում է նոր Ազգային ժողով և կառավարություն ձևավորել, Գալյանը պատասխանեց. «Ընտրությունների արդյունքերը վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել. այն ինչ տեղի է ունենում ՔՊ-ում ժողվրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնյաները ոչ թե բաժանվում են այլ ընտրվում, այսինքն վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է»:
Նախարարը նաև զուգահեռներ անցկացրեց ընդդմիադիր ուժերի կողմից վերջին շրջանում ակտիվացած մանդատ վերցնել-չվերցնելու հարցի հետ՝ նշելով, այս ամենը նորմալ քաղաքական գործընթացներ են:


