Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այրված մեքենայից դուրս բերված չորս զոհերը տղամարդիկ են, ովքեր ԵԿՄ անդամ էին, ամենայն հավանականությամբ գնում էին զորամաս՝ տեսակցելու իրենց ընկերներին»,- այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ԵԿՄ-ից և նշեցին, որ նրանք Աբովյան համայնքից էին։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է չորս քաղաքացու այրված դի։


