Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը Zarkerak - Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
Zarkerak Zarkerak - Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Փարիզի Ռազմական ակադեմիայի (École de Guerre) տնօրեն, գեներալ Վենսան Բրետոնի հետ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում գեներալ Բրետոնը ներկայացրել է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության առաքելությունը, կրթական ծրագրերը և միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ այս տարի ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ զինված ուժերի առաջին ներկայացուցիչը, ինչը կարևոր քայլ է երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։ Նշվել է նաև, որ ընթացիկ տարում ակադեմիայում վերապատրաստում է անցնում Հայաստանից ևս մեկ սպա։

Դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն նոր որակ է ստացել մայիսի 4-5-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցից հետո, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

Նա բարձր է գնահատել ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման նշանակությունը երկու երկրների պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Կողմերը մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերին։

29 Հունիս, 2026 20:26
Վեր