Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Zarkerak - Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները, մասնավորապես՝

 

- սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,

- սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,

- սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող միջոցների՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

- սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող և լվացվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղների մակերևույթները եղել են անհարթ, ծեփը թափված, չի կանխարգելվել մասնիկների թափվելու հնարավորությունը,

- պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

29 Հունիս, 2026 16:09
Վեր