Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները։



