Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 29-ին, կազմել է 368.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.81 դրամ (նվազել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.01 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365.5–366.5 դրամով, վաճառվում է 369.5-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-417 դրամով, վաճառվում է 422–428 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.00–4.25 դրամով, վաճառվում է 4.63–4.80 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364-366 դրամով, վաճառվում՝ 368 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25 դրամով, վաճառվում է 4.50 դրամով:


