Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը Zarkerak - Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Zarkerak Zarkerak - Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 29-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

«Իմ խոսքում բարձր եմ գնահատել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Վաշինգտոնում ստորագրված «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ռազմավարական նշանակությունը։

734747240_1583436566479124_573211702015770029_n.jpg (207 KB)

Նշել եմ, որ հուշագրի ստորագրումը երկկողմ համագործակցության խթանման աննախադեպ կարևորություն ունի, և պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ փաստաթուղթն արդյունավետ կապիտալիզացնելու և շոշափելի արդյունքների վերածելու համար։ Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը (FirebirdAI, EleveightAI), ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը: Դեյվիդ Ալենը, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

731823836_1583436579812456_5036328135842308689_n.jpg (256 KB)

Անդրադարձ է կատարվել նաև չիպերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության առանցքային ձեռքբերումներից մեկին՝ «Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology) ընկերությանը առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տրամադրելուն։ Ընդգծել եմ, որ սա երկկողմ հետևողական աշխատանքի արդյունք է, և այս համագործակցությունը հաստատում է երկու երկրների միջև ձևավորված բարձր փոխվստահությունը:

Այս համատեքստում շեշտել եմ, որ Հայաստանի համար ԱՄՆ արտահանման վերահսկողության ռեժիմում ավելի բարենպաստ կարգավիճակի անցումը կդառնա ռազմավարական գործընկերության տրամաբանական և օրինաչափ շարունակությունը:

29 Հունիս, 2026 20:15
Վեր