Ովքեր են Ֆուտբոլի ԱԱ-ի ֆավորիտները. Դավիթ Խուդաթյանը՝ ֆուտբոլ դիտելու և սիրելի հավաքականի մասին Zarkerak - Ովքեր են Ֆուտբոլի ԱԱ-ի ֆավորիտները. Դավիթ Խուդաթյանը՝ ֆուտբոլ դիտելու և սիրելի հավաքականի մասին
Zarkerak Zarkerak - Ովքեր են Ֆուտբոլի ԱԱ-ի ֆավորիտները. Դավիթ Խուդաթյանը՝ ֆուտբոլ դիտելու և սիրելի հավաքականի մասին
Ովքեր են Ֆուտբոլի ԱԱ-ի ֆավորիտները. Դավիթ Խուդաթյանը՝ ֆուտբոլ դիտելու և սիրելի հավաքականի մասին

Ովքեր են Ֆուտբոլի ԱԱ-ի ֆավորիտները. Դավիթ Խուդաթյանը՝ ֆուտբոլ դիտելու և սիրելի հավաքականի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս տարի մրցաշարը հյուրընկալել են Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Կանադան, մասնակցում է 48 թիմ։

Աշխարհի առաջնությունը դիտելու, ֆավորիտ թիմերի և հնարավոր չեմպիոնի մասին Zarkerak.am-ը զրուցել է  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ.

-Պարոն նախարար, ըստ ձեզ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ո՞ր թիմերը կհայտնվեն եզրափակչում և ո՞վ կհաղթի:

-Հույս ունեմ կհաղթի Ֆրանսիան կամ Պորտուգալիան:

-Ո՞վ է բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը:

-Բոլոր ժամանակների ամենասիրելի ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն է:

-Որքանո՞վ եք ձեզ համարում ֆուտբոլասեր ու ի՞նչ միջավայրում (տանը, սրճարանում, ընկերներով, գարեջրով) եք սովորաբար ֆուտբոլ դիտում:

-Ինձ համարում եմ Հայաստանի ազգային հավաքականի հավատարիմ երկրպագու, հավաքականի տնային ոչ մի խաղի մարզադաշտից չեմ բացակայում, երբեմն նաև արտագնա խաղերին եմ գնում: Առհասարակ սիրում եմ ֆուտբոլ, ցավոք, ժամային գրաֆիկի պատճառով 2026 թվականի ԱԱ խաղերի մեծ մասը բաց եմ թողել:

Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինան է։ Նրանք տիտղոսը նվաճել են 2022 թվականի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում՝ հաղթելով Ֆրանսիային:

 

Աննա Բզնունի

30 Հունիս, 2026 14:28
Վեր