Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին Zarkerak - Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։  

«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,- ասել է նախարարը։

30 Հունիս, 2026 15:10
Վեր