Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած վերջին բացահայտումներին ու ձայնագրություններին:
«Մինչ օրս բացահայտվում են ընտրակաշառքի դեպքեր, իսկ ուժեղ կաշառատուները անամոթաբար խոսում են ընտրություններ կեղծելուց ու կրկեսային ելույթներ են ունենում։
Այն, որ ընտրություններից մոտ 1 ամիս անց դեռևս բացահայտվում են ընտրակաշառքի դեպքեր, խոսում է դրանց աննախադեպ ծավալների մասին։
Իրենց համար կաշառք բաժանող մարդկանց խեղված ճակատագրերի համար կալուգացիսամոները, բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրի, օգտագործեցին պրծան։
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ»,- գրել է Չախոյանը:


