Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Zarkerak - Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
Zarkerak Zarkerak - Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր։ 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։

08 Հուլիս, 2026 11:46
Վեր