Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Zarkerak - Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ին ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

14 Հուլիս, 2026 23:11
Վեր