Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծխախոտ գնելը անփոփոխելի և հետագծելի տվյալների հետ է պետք կապել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաստատման կարգի մասին զեկույցին, որով առաջարկվում է անձի առողջ ապրելակերպի համար սահմանել բոնուսային միավորներ:
«Ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ ենք ունենալու, մյուս կողմից էլ ծխախոտի ներկրկման ու արտադրման շարունակական աճ: Երբ որ այս թեմաները քննարկվում էր ես ուրիշ մեխանիզմներ եմ առաջարկել, պետք է կապել բանկային քարտի հետ՝ հասկանալ մարդը ծխախոտ առնում է, թե չի առնում»,-իր խոսքում նշել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ համակարգը ստեղծելու մասին առաջարկին զուգահեռ խնդիր էր դրել, որ ստուգումները կապվեն անկանխիկ առևտրի հետ:
«Այսինքն մարդու քարտից պետք է հասկանալ՝ որքան ալկոհոլ է ձեռք բերել, որքան ծխախաոտ է ձեռք բերել»,-ասել է վարչապետը:


