«Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական․ Փաշինյան Zarkerak - «Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - «Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական․ Փաշինյան
«Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական․ Փաշինյան

«Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մի քանի օր է անցել, մենք ամեն ինչ կանենք, որ բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն, այսինքն այդ մարդկանց շահերը չենք անտեսի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը դադարեցվելու հարցին։

««Արարատ ցեմենտ»-ի հետ կապված պրոցես կա։ Ես «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցներին էլ խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ, որովհետև «Արարատ ցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ»,-ասաց նա և հիշեցրեց այն, ինչ կատարվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Վարչապետը նշեց, որ ցանկանում է պարզ լինի խաղի կանոնները։ «Նրանք, ովքեր մարդկանց ճնշում կգործադրեն՝ փորձելով նրանց մղել գործողությունների, կազատվեն աշխատանքից, այո սպառնում եմ ըստ էության»,-հավելեց նա։

09 Հուլիս, 2026 13:05
Վեր